Իրանն ուժեղացնում է ռազմածովային ներկայությունը միջազգային ջրերում՝ մտահոգվելով, որ ԱՄՆ-ն կարող է խափանել Վենեսուելայի հետ նավթի առևտուրը

13:53 • 21.12.20

Թեհրանն ակտիվացրել է իր ռազմածովային գործողությունները միջազգային ջրերում` նավթի առևտրի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները հաղթահարելու նպատակով, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:

Իրանը, չնայած Վաշինգտոնի բողոքներին, վառելիք,ինչպես նաև նավթավերմշակման գործարանների աշխատանքի համար անհրաժեշտ բաղադրիչներ է մատակարարում ամերիկյան տնտեսական պատժամիջոցներից տուժած մեկ այլ երկրի՝ Վենեսուելային:

Միացյալ Նահանգները պնդում է, որ որասացել և ամերիկյան ափեր է տարել Վենեսուելայի հետ համագործակցած մի քանի իրանական նավ:

Թեհրանը, սակայն, պնդում է, որ իր ոչ մի նավ չի վերցվել՝ նշելով, որ Վաշինգտոնի կողմից նշված նավերը Իրանի դրոշի ներքո չեն նավարկում:

Համաշխարհային ջրերում իրանական ներկայության աճը տեղի է ունենում նաև Պարսից ծոցում ամերիկյան կանոնավոր պարեկության ֆոնին՝ հակառակ Իսլամական Հանրապետության բողոքներին:

Պաշտոնական Թեհրանը շեշտել է, որ ԱՄՆ-ի նավերն ապակայունացնող ազդեցություն ունեն տարածաշրջանում և Պարսից ծոցի երկրներին կոչ է արել՝ ապահովել ծոցի անվտանգությունն՝ առանց արտաքին միջամտության դիմելու: