Ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր այսօր ապահովելու են Փաշինյանի՝ Սյունիքի կարող ուժերի ճնշման պրոցեսին, պատասխանատվություն են կրում Արցախի և ՀՀ բնակավայրերի հանձնման համար. Տ․ Աբրահամյան
Ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր այսօր ապահովել ու ապահովելու են Փաշինյանի՝ Սյունիքի կարող, ունակ ուժերի ճնշման պրոցեսին, ամբողջությամբ պատասխանատվություն են կրում Արցախի և ՀՀ տարբեր բնակավայրերի հանձնման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Ոստիկանության աշխատակիցներ, չասեք, թե հրաման էինք կատարում կամ հրամաններն այն ձևով չէին կատարում... հեքիաթները պահեք ձեզ, դուք աջակցում եք Արցախի, Սյունիքի և Հայաստանի անվտանգության ոչնչացմանը»,- գրել է Աբրահամյանը։
Նշենք, որ առավոտյան Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան, որով նախատեսում էին փակել Սյունիքի դարպասներն ու արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ։










