«Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում որևէ լուրջ միջադեպի իրականացում թույլ չեն տվել». Շոյգու
Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում որևէ լուրջ միջադեպի իրականացում թույլ չեն տվել: Այս մասին ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նույն նիստի շրջանում նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին համարել է անվտանգության երաշխավոր:
«Ռուս խաղաղապահները դարձել են Ղարաբաղում անվտանգության երաշխավոր: Նրանք վտանգում են իրենց կյանքը, որպեսզի վերադարձնեն տեղի խաղաղ կյանքը»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։










