Սյունեցիները փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ արգելելու Փաշինյանի մուտքը (տեսանյութ)

13:03 • 21.12.20

Սյունեցիները փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ արգելելու Փաշինյանի մուտքը:

Նշենք, որ վաղ առավոտյան բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Ավելի վաղ սյունեցիները հավաքվել էին Սյունիքի դարպասների մոտ`արգելելու Փաշինյանի մուտքը մարզ։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր գնալու է Սյունիք՝ ծանոթանալու անվտանգային հարցերին։ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է․ «Գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու, համոզված եմ՝ կարող եմ փարատել ձեր կասկածները»։