Սաուդյան Արաբիան դադարեցնում է միջազգային ավիահաղորդակցությունը

13:29 • 21.12.20

Սաուդյան Արաբիան դեկտեմբերի 20-ին հայտարարել է մի շարք երկրներում կորոնավիրուսի մուտացիայի հայտնաբերման պատճառով միջազգային ավիահաղորդակցության դադարեցման մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ թագավորության տեղեկատվական պորտալին հղումով:

Նշվում է՝ ավիահաղորդակցությունը դադարեցված կմնա այնքան ժամանակ, մինչև վիրուսի մուտացիայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պարզաբանվեն։ Թռիչքի թույլտվություն կտրամադրվի միայն հատուկ դեպքերում մեկ շաբաթով՝ ևս մեկ շաբաթ երկարացման հնարավորությամբ։

Բացի այդ՝ մեկ շաբաթով փակվել է նաև ցամաքային և ծովային ճանապարհներով մուտքը երկիր՝ ևս մեկ շաբաթ երկարաձգման հնարավորությամբ։

Թագավորություն վերադարձողները պետք է երկու շաբաթով ինքնամեկուսանան, ՊՇՌ թեստ հանձնեն, որը պետք է կրկնեն 5 օր անց։

Նշենք՝ կորոնավիրուսային համավարակից ի վեր թագավարությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 361 հազարից ավելի դեպք, որից 6122-ը՝ մահվան ելքով։