Սյունիքի մարզում ոստիկանական մեծաթիվ ուժերը փակել են Գորիսի ճանապարհը՝ կանխելով Փաշինյանի դեմ սյունեցիների նախապատրաստած բողոքի ակցիան (տեսանյութ)
07:57
Սյունեցիների ու ոստիկանության միջև քաշքշուկ ու ծեծկռտուք տեղի ունեցավ։ Ոստիկանության 6-7 ավտոբուսներն ու այլ մեքենաներ փակել են ճանապարհը։
07:30
Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան, որով նախատեսում էին փակել Սյունիքի դարպասներն ու արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ։
07:07
Սյունեցիները հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ` արգելելու Փաշինյանի մուտքը մարզ։ Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր գնալու է Սյունիք՝ ծանոթանալու անվտանգային հարցերին։










