ԼՂ-ում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են 250 հեկտար տարածք․ ՌԴ ՊՆ (լուսանկարներ)

10:43 • 22.12.20

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 250 հեկտար տարածք, ավելի քան 95 կիլոմետր ճանապարհ և 423 բնակելի տուն, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Գերատեսչության հաղորդամբ՝ հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,3 հազար պայթուցիկ նյութ:

Նշվում է, որ ԼՂ-ում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը:

ИзображениеИзображениеИзображениеИзображение