«Պատվաստանյութը ԵՄ բոլոր երկրներին հասանելի կլինի միաժամանակ և նույն պայմաններով». ԵՄ-ում մի քանի օրից սկսվեն Covid-19-ի դեմ զանգվածին պատվաստումները

10:54 • 22.12.20

Եվրամիության անդամ պետություններում մեկ շաբաթից կսկսվի կորոնավիրուսի դեմ պատվաստումները, հայտնում է eadaily.com լրատվական գործակալությունը:

ԵՄ իշխանությունները հաստատել են Pfizer և BionTech ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերի կիրառումը: Պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 27-29-ը՝ Մ իության բոլոր երկրներում միաժամանակ: Այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

«Պատվաստանյութը ԵՄ բոլոր երկրներին հասանելի կլինի միաժամանակ և նույն պայմաններով», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ պատվաստումների մեկնարկն անվանելով «Եվրոպայի հաջողության պատմության կարևոր գլուխ»:

Լրատվականը տեղեկացնում է, որ Covid-19- ի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Չինաստանը նույնպես հայտարարել է շուտով զանգվածային պատվաստումներ սկսելու մտադրության մասին: