Թուրքական F-16 կործանիչերը ներխուժել են Հունաստանի օդային տարածք

15:35 • 22.12.20

Նախօրեին՝  դեկտեմբերի 21-ին, մի քանի թուրքական F-16 կործանիչներ  առանց նախնական թռիչքի պլան ներկայացնելու մուտք են գործել Հունաստանի օդային տարածք՝ Էգեյան ծովի արևելյան մասում:

Թուրքիայի ռազմաօդային ուժերի մարտական մեքենաները թռչել են Օյնուս և Պանագիա կղզիների վրայով, գրում է Kathimerini պարբերականը:

Ինքնաթիռները Հունաստանի օդային տարածք են մտել տեղական ժամանակով 19:00-ից  հետո (Երևանի ժամանակով 21:00) և թռչել են 7,3 կմ բարձրության վրա նշված երկու կղզիների վրայով:

Թուրքական F-16 ինքնաթիռները նկատվել և գրանցվել են հունական կործանիչների կողմից՝ մարտական գործողությունների վարման միջազգային կանոնների համաձայն, հայտնում է Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը ՝ չներկայացնելով միջադեպի այլ մանրամասներ: