Իրանի միջուկային ծրագրի ղեկավարն ԱՄՆ-ին կոչ է արել առանց նախապայմանների վերադառնալ ԳՀՀԾ-ին

12:34 • 22.12.20

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ԱՄՆ-ին կոչ է արել առանց նախապայմանների վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, գրում է Tasnim News Agency-ն։

Entekhab լրատվական կայքին տված հարցազրույցում Սալեհին ընդգծել է, որ Իրանն ամերիկացիների ՝ ԳՀՀԾ-ին վերադառնալու համար չի համաձայնվի ոչ մի նախապայմանի հետ։

Նա նաև նշել է, որ Թեհրանը կողջունի ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմի վերադարձը միջուկային գործարքին։

2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատման մասին:

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել է դրանից միակողմանի դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:

Իրանը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մի շարք կետերի կատարման դադարեցման մասին։