17-ամյա պաղեստինցին Երուսաղեմի Հին քաղաքում կրակ է բացել իսրայելցի ոստիկանների ուղղությամբ. իրավապահները նրան սպանել են

11:19 • 22.12.20

Երուսաղեմում ոստիկանության ուղղությամբ կրակ բացած պաղեստինցին վնասազերծվել է, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Իսրայելի ոստիկանությունը, երկուշաբթի օրը, կրակել և սպանել է պաղեստինցի դեռահասի, որը կրակ էր բացել իրենց ուղղությամբ Երուսաղեմի Հին քաղաքում: Այս մասին տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Երուսաղեմի Հին քաղաքում ահաբեկիչը մոտեցել է ոստիկանության մի խումբ սպաների և սկսել է կրակել նրանց ուղությամբ: Դրանից հետո փախուստի է դիմել, ոստիկանությունը հետապնդել է և պատասխան կրակով վնասազերծել նրան», - ասվում է ոստիկանության լրատվական ծառայության տարածած զեկույցում:

Իսրայելական Yedioth Ahronoth թերթը հայտնում է, որ հարձակում գործողը Երուսաղեմի Հին քաղաքի 17-ամյա բնակիչ է, որը մահացել է ոստիկանների պատասխան կրակի հետևանքով: