Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետևել իմ օրինակին. ՊՊԾ գնդի  գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյանի հայտարարությունը

14:28 • 22.12.20

ՊՊԾ գնդի (կարմիր բերետներ) գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որոշել է միանալ ժողովրդին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ինձ համար կարևոր են մարդկային և հոգևոր արժեքները, չեմ հանդուրժում կազմաքանդ և անպատասխանատու մարդկանց։

Պատերազմի ժամանակ, գումարտակով երկու հերթափոխով, գործուղվել ենք Արցախ մարտական ծառայության, որը կատարել ենք պատվով։ Ականատես ենք եղել նաև վատ երևույթների, կառավարման բացակայության և անկազմակերպվածության։

Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետեւել իմ օրինակին»,-նշված է հայտարարությունում»: