Մեքսիկայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 1.3 միլիոնը. մահացել է ավելի քան 118 հազար պացիենտ. RT

06:53 • 22.12.20

Մեքսիկայում անցած 1 օրում կորոնավիրուսով վարակումների թիվն ավելացել է 5370-ով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան Խոսե Լուիս Ալոմիայի հաղորդած տվյալներին:

Նշվում է, որ այսպիսով երկրում համավարակի սկզբից ի վեր վարակումների թիվը գերազանցել է 1 320 հազարը՝ կազմելով 1 325 915:

Ընդհանուր առմամբ, Մեքսիկայում 118 598 մարդ է մահացել, որի մոտ ախտորոշված է եղել կորոնավիրուս:

Համավարակից ապաքինված պացիենտների թիվը 987 328 է: