Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Ցիրունյանը և Մեսրոպ Պապիկյանը լիազորությունները դադարեցնելու մասին դիմումներ են ներկայացրել. փոխքաղաքապետ
«Իմ քայլը»-ի կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Ցիրունյանը և Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին. այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
«Երևանու ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Արսեն Կարապետյանի, Հայկ Ցիրունյանի և Մեսրոպ Պապիկյանի մանդատները տրվել են «Իմ քայլ»-ը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ՝ Սերգեյ Գյոզալյանին, Վահե Օհանջանյանին և Կարինե Փանոսյանին:
Կարինե Փանոսյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
Նիստում նաև նշվեց, որ Երևանու ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարկոս Հարությունյանը դիմում է ներկայացրել ավագանու «Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողով»-ի նախագահի տեղակալի լիազորությունները դադարեցնելու մասին:










