Նոր «Նոր Զովք»՝ Խորենացու 33/7 հասցեում (տեսանյութ)
Խորենացու 33/7 հասցեում բացվեց «Նոր Զովք» սուպերմարկետի 26-րդ մասնաճյուղը: 800 քմ ընդհանուր տարածքից 370 քմ-ը տրամադրված է պարենային ապրանքների մեծ և բացառիկ տեսականուն: Տեղում թխվող թարմ հաց, կռուասաններ, հացաբուլկեղեն, թարմ մսամթերք և կաթնամթերք, նաև «Նոր Զովքի» բացառիկ տորթերի լայն տեսականի՝ պատրաստված բացառապես կարագով: Ամեն ինչ առօրյա և տոնական գնումների համար:
Բացման արարողությունից հետո սկսվեց աշխույժ առևտուր: Հաճախորդները համակարծիք էին՝ «Նոր Զովքում» համադրվել են որակն ու գինը, առաջարկվում է լայն տեսականի, մթերքը թարմ է, հասանելի և մատչելի:
«Նոր Զովք» սուպերմարկետի նոր մասնաճյուղի բացման արարողության առիթով խանութում գործում էին աննախադեպ ակցիաներ, հաճախորդների համար կազմակերպվել էր հյուրասիրություն:
«Ակցիան գործում է օրինակ հավի, ճտի, ձվի, հացի, լավաշի և այլ ապրանքների համար: Ակցիաները շարունակվելու են: Ամանորի նախօրեին գնի իջեցում լինելու է «Նոր Զովքի» բոլոր մասնաճյուղերում»,- ասաց «Նոր Զովք» սուպերմարկետի մենեջեր Օֆելյա Չուխաջյանը:
«Միշտ մատչելի գներ և որակյալ ապրանքներ» կարգախոսով «Նոր Զովքը» գործում է արդեն 20 տարի: Կարևոր համարելով հաճախորդի պահանջներն ու կարծիքը` «Նոր Զովքը» խթանում և պահպանում է բարձրորակ սպասարկումը, ապրանքների մատչելիությունն ու թարմությունը, և իհարկե, պահպանում հակահամաճարակային բոլոր կանոնները:
Նորաբաց մասնաճյուղը կունենա նաև տնտեսական բաժին, որտեղ կներկայացվի տնտեսական ապրանքների մեծ տեսականի, կգործի դեղատուն: Գործարկվել է նաև երկար սպասված «Norzovq.am» կայքը, որտեղ ներկայացված է սուպերմարկետի ամբողջ տեսականին:
«Նոր Զովքի» նորաբաց մասնաճյուղը կաշխատի ամեն օր, ժամը 8-ից մինչև կեսգիշեր:
Մանրամասները տեսանյութում։
Լուսինե Զարայելյան










