Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթացող հանրահավաքներն ու անհնազանդության ակցիաները՝ ֆոտոշարքով
Հանրապետությունում շարունակվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները և անհնազանդության ակցիաները:
Այսօր Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մինչև ժամը 18։00-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ տվեց, որպեսզի գան, հանդիպեն «Հայրենիքի փրկության շարժման» հետ և քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը։
Սաղաթելյանը նշեց՝ վճռական քայլերով շարժվելու են առաջ: Հանրահավաքի մասնակիցները շարունակելու են շրջափակված պահել կառավարական շենքերը՝ սպասելով իշխանական խմբակցության արձագանքին, ըստ որի էլ կպլանավորեն գործողությունները:
Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրվել, ցուցարարները պատրաստվում են գիշերել այնտեղ։




































