Իդլիբում սիրիական ազգային ուժերը վերադիրքավորվել են թուրքական դիտակետում

10:51 • 22.12.20

Սիրիայի արաբական բանակը և Ազգային պաշտպանության ուժերը պաշտոնապես վերահսկողություն են հաստատել Իդլիբի ծայրամասում Թուրքիայի զինված ուժերին պատկանող դիտակետի նկատմամբ, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Համաձայն Ազգային պաշտպանության ուժերի՝ Սիրիայի արաբական բանակի հետ համատեղ, վերահսկողություն են հատատել 2020 թվականի սկզբից Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող «Սարման» դիտակետի նկատմամբ:

Ազգային պաշտպանության ուժերը դիտորդական կետից լուսանկարներ են հրապարակել այն բանից հետո, երբ նրանց զորքերը տեղակայվել են տարածքում և լիակատար վերահսկողություն հաստատել այնտեղ:

Ավելի վաղ թուրքական ուժերը հեռացրել էին իրենց հենակետային ամրությունները և իրենց զորքերը դուրս էին բերել տարածքից:

Այս տարվա հոկտեմբերից ի վեր, Թուրքիայի զինված ուժերը հետ են քաշվել հյուսիս-արևմտյան Սիրիայի առնվազն մի քանի դիտակետերից, որոնք պաշարված էին Սիրիայի արաբական բանակի և Ազգային պաշտպանության ուժերի կողմից:

Դիտակետերը լքելու որոշումը թուրքական ուժերի կողմից կայացվել է, ռուսական կողմի հետ բանակցություններից հետո: