Շինությունը հայտնվել է վիճարկելի տարածքում. Սյունիքի մարզպետարանը՝ Որոտան գյուղին մերձակա շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության մասին

22:04 • 22.12.20

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ:

«Հայտնում ենք, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում:

Ներկայումս այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ` ադրբեջանցիները, ռուս խաղաղապահները եկել են այդ հատված, GPS համակարգով նայել ու ասել, որ Որոտան գյուղից մեկ տուն հայտնվել է Ադրբեջանի տարածքում, այն դեպքում, երբ սահմանազատման աշխատանքներ դեռ չեն արվել։