Արարատի մարզում վարորդը Mazda 6-ով բախվել է ջրահեռացման խողովակին. կա վիրավոր. Shamshyan.com

03:20 • 22.12.20

Դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Արթուր Բ.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Վեդի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, բախվելով ջրահեռացման խողովակին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Վազգեն Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ այստեղ: