Ողջ աշխարհում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 575 000 դեպք
Ողջ աշխարհում կորոնավրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 575 551-ով՝ գերազանցելով 75.7 մլն-ը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ ներկայացնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:
ԸՍտ ԱՀԿ-ի տվյալների՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 9 000 մարդ, մահացության ընդհանուր ցուցանիշը դեկտեմբերի 21-ի դրությամբ գերազանցել է 1.69 մլն-ը:
ԱՀԿ վիճակագրությունը հիմնվում է միայն հաստատված տվյալների վրա, որոնք պաշտոնապես տրամադրում են երկրների ղեկավարությունները: Վարակման բոլոր նոր դեպքերի կեսից ավելին բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկային (303 116):
Երկրորդ տեղում է Եվրոպան (193 889), իսկ երրորդ տեղում՝ Հարավարևելյան Ասիան (35 877): Ընդհանուր առմամբ, վարակման դեպքեր ամենից շատ արձանագրվել են ԱՄՆ-ում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան, Արգենտինան, Գերմանիան, Կոլումբիան և Մեքսիկան:










