Սեպտեմբերի 27-ից Առուշ Առուշանյանը նաև դարձավ պաշտպանության խորհրդանիշ. Գորիսում hաջակցություն քաղաքապետի ակցիա իրականացվեց (տեսանյութ)
12։17
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գորիսեցեների բացարձակ մեծամասնության կողմից է ընտրվել և արդեն Գորիսում կատարվող բարեփոխումների խորհրդանիշներից է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաջակցություն Առուշ Առուշանյանի ակցիայի ժամանակ ասաց «Գործընկերություն, ուսուցում» հասարակական կազմակերպության ղեկավար Արտաշես Տոռոզյանը` անդրադառնալով Առուշ Առուշանյանի ձերբակալությանը։
«Սեպտեմբերի 27-ից Առուշ Առուշանյանը նաև դարձավ պաշտպանության խորհրդանիշ, ով անձամբ առաջնորդեց Գորիսի կամավորական ջոկատներին և մինչև վերջ գտնվում էր հենց այդ սահմանների պաշտպանության ներքո: Ես կարծում եմ, որ նրան զրկել ազատությունից և փորձել ճնշում գործադրել գորիսեցու վրա, նշանակում է փորձել Գորիսը որպես միջնաբերդ կոտրել»,-ասաց նա:
Արտաշես Տոռոզյան ասաց, որ Առուշ Առուշանյանն ընտրել է խաղաղ պայքարի ձև, արտահայտել է համայնքի բնակիչների մեծամասնության տրամադրությունները: «Դուք տեսաք, թե որքան մարդ է միացել ակցիային: Դա նշանակում է, որ Առուշ Առուշանյանը մենակ չէր և նրա հետ դե թող ձերբակալեին բոլորին»,-ասաց նա:
Ըստ նրա, եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ այդ համապատասխան ընդունելության կարժանանա, ձևը կգտներ հասնելու Գորիս, Կապան:










