Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել արտոնյալ առևտրի պայմանագիր կնքելու հարցում

18:54 • 22.12.20

Իրանի և Ադրբեջանի պատվիրակությունները համաձայնության են եկել երկու երկրների միջև արտոնյալ առևտրի շուրջ պայմանագիր կնքելու հարցում:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, տնտեսական և դիվանագիտական ոլորտի պաշտոնյաները, որոնք ներկայացնում են Իրանն ու Ադրբեջանը, եռափուլ բանակցություններ են անցկացրել արտոնյալ առևտրի պայմանագիր կնքելու շուրջ: Երրորդ փուլն անցկացվել է տեսաժողովի ձևաչափով:

Առցանց միջոցառմանը ներկա են եղել Իրանի Առևտրի առաջխաղացման կազմակերպության և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները,  ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարները:

Երկու կողմերը նախատեսում են բանակցությունների հաջորդ փուլն իրականացնել՝ վերջնական տեսքի բերելու համաձայնագրի նախագիծը: