Հայաստանը հաստատ այլևս չունի որևէ ռեսուրս նման վտանգավոր էքսպերիմենտներ թույլ տալու. Նիկոլիզմը չգիտեմ ինչպես, բայց պետք է բացառվի. Կարեն Վրթանեսյան

02:07 • 22.12.20

Նիկոլիզմը և ընդհանրապես այսպիսի ծայրահեղական պոպուլիզմը չգիտեմ ինչպես, բայց պետք է բացառվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Դավաճանի խմբակը շատ է ուզում արտահերթ ընտրություններ։

Դա հնարավորություն կտա իրենց մերժվածի կարգավիճակից դուրս գալ և նորից դառնալ քաղաքական դաշտի լեգիտիմ խաղացող։

Եթե ինչ-որ մեկի հետ բանավիճում ես, ապա արդեն ուզած-չուզած ընդունում ես իր լեգիտիմությունը որպես կողմի։ Եթե նույնիսկ ԱԺ-ում փոքրամասնություն լինեն կամ ընդհանրապես ԱԺ չանցնեն, դա իրենց համար շանս է պառակտիչ և քայքայիչ գործունեությունը շարունակելու և թեկուզ 5 կամ 10 տարի անց ռևանշ իրականացնելու՝ առավել ևս հաշվի առնելով, որ առջևում դժվար տարիներ են լինելու։

Բայց Հայաստանը հաստատ այլևս չունի որևէ ռեսուրս նման վտանգավոր էքսպերիմենտներ թույլ տալու։

Նիկոլիզմը և ընդհանրապես այսպիսի ծայրահեղական պոպուլիզմը չգիտեմ ինչպես, բայց պետք է բացառվի»: