Քաջարանի համայնքապետը հրավիրվել է Քննչական կոմիտե

15:59 • 22.12.20

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե Փարամազյանը ձերբակալվել է։

«Փարամազյանն այսօր չի ներկայացել, կապ է հաստատել վարույթն իրականացնող քննիչի հետ՝ խնդրելով ներկայանալ  վաղը՝ դեկտեմբերի 23-ին: Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել է նրա խնդրանքին»,-հայտնեց նա։