Ռուսատանն արգելել է Գերմանիայի կառավարության աշխատակազմի մի շարք ներկայացուցիչների մուտքը երկիր

16:57 • 22.12.20

Ռուսաստանը գերմանական կողմին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության աշխատակազմի մի շարք ներկայացուցիչների՝ երկիր մուտք գործելու արգելքի սահմանման մասին: Այս մասին տեղեկացնում է DPA գործակալությունը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության սեփական իրազեկ աղբյուրներին հղումով, գրում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը համապատասխան միջոցառումների մասին տեղեկացրել է Ռուսաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Բեատե Գրժենսկիին: Հստակ անուններ դեռևս չեն հայտարարվել:

Նշվում է՝ Մոսկվան այս կերպ արձագանքել է այն պատժամիջոցներին, որոնք ԵՄ երկրները կիրառել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի առնչությամբ: