«ԱՄՆ-ն պետք Է շտապ փոխի սխալ որոշումը, ակնկալում ենք C-400-ների մասով պատժամիջոցների վերանայում». Թուրքիայի պաշտպանության նախարար
Թուրքիան ակնկալում Է, որ Վաշինգտոնը կվերանայի Անկարայի կողմից ռուսական C-400 զենինթահրթիռային համալիրների գնման համար պատժամիջոցներ սահմանելու որոշումը: Դեկտեմբերի 22-ին NTV հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտարարել Է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Մենք ամեն ինչ կանենք, ինչ կարող ենք, որպեսզի բացառենք որևիցե վնաս պատժամիջոցներից: ԱՄՆ-ն պետք Է շտապ փոխի այդ սխալ որոշումը: Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ը կվերանայի այն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել Է նա:
Աքարն առանձին նշել Է, որ պատժամիջոցների հետ կապված իրավիճակը «բացասաբար կանդրադառնա առաջին հերթին ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի համատեղ միջոցառումների վրա»:
C-400 համալիրների վիճակի վերաբերյալ նախարարը հայտնել Է, որ ներկայումս շարունակվում Է դիվիզիոնների «սարքաբերումը եւ սպասարկումը»:
«C-400-ների համատեքստում կան մի շարք գործոններ. քաղաքական, ռազմական, տնտեսական, տեխնիկական: Ահա այդ գործոնների շրջանակներում մենք շարունակում ենք գործել, ինչպես եւ պլանավորվել Էր սկզբնապես»,- ասել Է նա:










