Դոնալդ Թրամփի կողմնակիցները Facebook-ում էջ են ստեղծել իրենց առաջնորդի «օնլայն երդմնակալության» համար

05:38 • 22.12.20

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները Facebook սոցիալական ցանցում էջ են ստեղծել հունվարի 20-ին իրենց առաջնորդի «օնլայն երդմնակալության» համար: Այս մասին հայտնում է RT-ն՝ հավելելով, որ այդ օրը տեղի է ունենալու երկրի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը:

Նշվում է, որ «օնլայն երդմնակալությունը» կազմակերպել է ԱՄՆ գործող նախագահի մոտ 325 հազար կողմնակիցներից կազմված խումբը, որը կապված չէ որևէ կազմակերպության հետ:

Ընդ որում, խմբի 325 հազար անդամներից մոտ 62 հազարը հաղորդել են այդ միջոցառմանը մասնակցելու ցանկության մասին:

Նշենք, որ ավելի վաղ Թրամփը պահանջել էր չեղարկել ԱՄՆ Վիսկոնսին նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները: