Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է թուրք զինծառայողներին Լիբիայում տեղակայելու մանդատը
Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի երկարաձգել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչներին Լիբիայում տեղակայելու մանդատը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունն, այս մասին վկայում են խորհրդարանական քվեարկության արդյունքները:
Թուրքիայի նախագահական հրամանագրի համաձայն՝ թուրք զինծառայողները կկարողանան ծառայություն իրականացնել Լիբիայում առաջիկա 18 ամիսների ընթացքում:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ստացված հաղորդման համաձայն՝ Թուրքիան 60 զինծառայող է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մշտադիտարկման կենտրոն ստեղծելու մասին համաձայնագրի շրջանակներում: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ ԼՂ-ում նրանց գտնվելու ժամանակահատվածի հարցը կքննարկվի ՌԴ-ի հետ:










