Ուղերձ Թեհրանին. Իրանի հետ լարվածության ֆոնին ԱՄՆ-ի միջուկային սուզանավն առաջին անգամ կանցնի Հորմուզի նեղուցով
Երկուշաբթի օրը Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջուկային սուզանավն առաջին անգամ անցնելու է Հորմուզի նեղուցը՝ այլ ռազմանավերի ուղեկցությամբ, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
Պենտագոնի ներկայացուցիչն ասել է, որ սուզանավի անցումն ուղերձ է Թեհրանին՝ Վաշինգտոնի կողմից, և իր դաշնակիցներին պաշտպանելու պարտավորություն՝ նշելով, որ USS Georgia սուզանավը հագեցած է ավելի քան 150 Tomahawk հրթիռներով:
Սուզանավի անցումը ղեկավարում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի հրամանատար, գեներալ Ֆրենք Մըքքենզին, որի խոսքով՝ իր երկիրը «պատրաստ է պատասխանել», եթե Իրանը հարձակում գործի Նահանգների վրա իրանցի գեներեալ Քասեմ Սոլեյմանիի սպանության առաջին տարելիցի կապակացությամբ:
«Մենք պատրաստ ենք պաշտպանել ինքներս մեզ և տարածաշրջանի մեր ընկերներին ու դաշնակիցներին, և անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք պատասխանել», - ասել է նա լրագրողներին:
Սա տեղի է ունենում Բաղդադի Կանաչ գոտու հրթիռակոծության ֆոնին, որի ընթացքում արկեր էին ընկել նաև ԱՄՆ-ի դեսպանատան շրջակայքում:
Անդրադառնալով վերոնշյալ իրադարձություններին՝ ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն այս հարձակումների համար մեղադրել էր իրանամետ ուժերին և ասել, որ այդ բռնի ու կոռումպացված հանցագործները պետք է դադարեցնեն իրենց ապակայունացնող գործողությունները:
Միևնույն ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խատիբզադեն նշել էր, որ Իրանը դատապարտում է վերոնշյալ հրթիռակոծությունը՝ շեշտելով, որ այն համընկնում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտի հետ:
Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը առանց այդ էլ մեծ էր, սակայն 2020 թվականի հունվարի 3-ին իրանցի հրամանատար Քասեմ Սոլեյմանիի և Իրաքի ժողովրդական զորահավաքային ստորաբաժանումների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի Ալ-Մոհանդիսի սպանությունը իրանամ-ամերիյան կոնֆլիկտը նոր կետի բերեց:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:










