ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 18 միլիոնը. ТАСС
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակումների թիվը երկուշաբթի գերազանցել է 18 միլիոնը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Ջոնս Հոփքինսի համալսարանի ներկայացրած տվյալները:
Համաձայն այդ տվյալների՝ համավարակի սկզբից մինչ ներկա պահը Միացյալ նահանգներում կորոնավիրուսով վարակվել է 18 006 061 մարդ: Վարակումների թվով առաջատարը Կալիֆոռնիա նահանգն է, որին հաջորդում են Տեխասը, Ֆլորիդան, Իլինոյսը և Նյու Յորքը:
Հաղորդվում է, որ համավարակի հետևանքով ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ մահացել է 319 190 մարդ:
Ողջ աշխարհում կորոնավրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 575 551-ով՝ գերազանցելով 75.7 մլն-ը: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 9 000 մարդ, մահացության ընդհանուր ցուցանիշը դեկտեմբերի 21-ի դրությամբ գերազանցել է 1.69 մլն-ը:










