Թուրքիայի փոխնախագահի ինքնազգացողությունը ելույթի ժամանակ կտրուկ վատացել է (տեսանյութ)

11:46 • 22.12.20

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է կիբերանվտանգության հարցերով համաժողովի ժամանակ ուղիղ եթերում ելույթ ունենալու ընթացքում, գրում է Hurriyet-ը:

Թուրք պաշտոնյան ընդհատել է ելույթն ու բռնվել ամբիոնից։ Դրանից հետո բեմահարթակին են մոտեցել բժիշկները և տարել նրան։

Պարզվել է, որ պաշտոնյայի մոտ արյան ճնշման կտրուկ անկում է եղել, բայց հոսպիտալացման կարիք չի եղել:

Անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո փոխնախագահը վերադարձել է բեմահարթակ և շարունակել ելույթը։

Օքթայի պնդմամբ՝ ինքնազգացողության վատացման պատճառ կարող էին լինել անքնությունն ու գերհոգնածությունը։