«600-ի փոխարեն ամերիկացիներին պետք է տալ 2000 կամ 4000 դոլար». Թրամփը Կոնգրեսից պահանջել է փոփոխություններ մտցնել «կորոնավիրուսային օգնության» օրինագծում

13:12 • 23.12.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է Կոնգրեսին փոփոխել կորոնավիրուսի պայմաններում տնտեսությանն 900 միլիարդ դոլար ծավալով աջակցության օրինագիծը` այս ընթացքում ամերիկացիներին տրվող վճարներն ավելի քան եռապատկելու նպատակով, հայտնում է BBC լրատվական գործակալությունը:

Թվիթերյան իր տեսուղերձում Թրամփն ասել է, որ փաթեթն «իսկապես խայտառակություն է՝ լի «անօգուտ» կետերով:

«Այն կոչվում է Covid օգնության նախագիծ, բայց համարյա կապ չունի Covid- ի հետ», - նշել է նախագահը:

900 միլիարդ դոլար ծավալով օրինագիծը ներառում է 600 դոլար միանվագ վճարումներ ամերիկացիներից շատերին, սակայն Թրամփն ասել է, որ այդ ցուցանիշը պետք է լինի 2000 ԱՄՆ դոլար:

Երեքշաբթի երեկոյան Սպիտակ տան հաղորդագրության մեջ Թրամփը շեշտը դրել է պետական բյուջեից այլ երկրներին տրվող վճարների վրա՝ ասելով, որ այդ գումարները պետք է ուղղվեն պայքարող ամերիկացիներին:

«Այս օրինագիծը ենթադրում է 85,5 մլն  դոլարի հատկացում Կամբոջային, 134 մլն՝ Բիրմային,  1,3 մլրդ՝ Եգիպտոսին և Եգիպտոսի զինված ուժերին, որոնք հակառակ դրան կգնեն գրեթե բացառապես ռուսական ռազմական տեխնիկա, 25 մլն ՝ Պակիստանում ժողովրդավարության և գենդերային ծրագրերի համար, 505 մլն ՝ Բելիզին, Կոստա Ռիկային, Սալվադորին, Գվատեմալային, Հոնդուրասին, Նիկարագուային և Պանամային», - ասել է նախագահ Թրամփը՝ հարցականի տակ դնելով Վաշինգտոնում գործող կատարողական արվեստի Քենեդի համալիրին տրվող 40 միլիոն դոլարի անհրաժեշտությունը:

Եզրափակելով իր խոսքը՝ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը բավականաչափ գումար ունի օտար երկրների, լոբիստական և այլ կազմակերպությունների համար՝ իր ժողովրդի կարիքների համար նախատեսված գումարի շեմը նվազագույնին իջեցնելով:

Նա ԱՄՆ-ի Կոնգրեսին խնդել է փոփոխություն կատարել այս օրինագծում և ծիծաղելիորեն ցածր 600 դոլարը դարձնել 2000 կամ 4000:

«Ես նաև խնդրում եմ Կոնգրեսին անհապաղ ազատվել այս օրինագծի անօգուտ և ավելորդ կետերից և ինձ ուղարկել համապատասխան օրինագիծ, այլապես հաջորդ վարչակազմը ստիպված կլինի տրամադրել Covid օգնության փաթեթ», - շեշտել է ԱՄՆ-ի նախագահը:

Մինչև հաջորդ երկուշաբթի երեկո ԱՄՆ-ի նախագահի կողմից օրինագծի չստորագրման կամ վետո դնելու պարագայում՝ Նահանգների կառավարությունը կփակվի:

Ըստ լրատվական գործակալության հայտնած տեղեկությունների, Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել այս հարցի շուրջ դեռևս հուլիսին, սակայն Թրամփն ամեն գնով կանգնեցրել է դրանք: Նախորդ երկուշաբթի, սակայն,Կոնգրեսում առաջ է քաշվել 5593 էջանոց մի նախագիծ, որն անցել է Ներկայացուցիչների պալատում 359 կողմ, 53 դեմ և Սենատում 92 կողմ, 6 դեմ ձայներով: Հակառակ սրան պատգամավորների մի մասը չի էլ հասցրել ընթերցել այն:

Օգնություն տրամադրելու նպատակով ներկայացված օրինագիծը պարունակում է մի շարք դրույթներ, որոնք կօգնեն տասնյակ միլիոնավոր ամերիկացիների, ովքեր պայքարում են, որպիսի ծայրը ծայրին հասցնեն համաճարակի հետևանքով տուժած տնտեսական պայմաններում:

Լրատվական գործակալությունը նշում է, որ 600 ԱՄՆ դոլարի միանվագ վճարները կազմում են մարտին կորոնավիրուսային օգնության վերջին խոշոր օրինագիծի արդյունքում հատկացված գումարի կեսը:

Երկուշաբթի օրը ներկայացված փաթեթով նախատեսվում է ևս 300 ԱՄՆ դոլար հատկացնել գործազուրկ դարձաց մարդկանց և երկարաձգել վճարումների հետաձգումը: Այս փաթեթով ևս մեկ անգամ խստացվում է հիվանդներից գումար վերցնելու արգելքը և հարկային արտոնություններ տրամադրում մի շարք ոլորտների:

Անդրադառնալով այս օրինագծին՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենն ասել է, որ սա պարզապես «կանխավճար» է, և հաջորդ ամիս իրենք ճնշում կգործադրեն օրենսդիրների վրա՝ մեկ այլ նախագիծ ընդունելու նպատակով:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը Թրամփի կատաղի ընդդիմախոսն է, ասել է, որ համաձայն է նախագահի՝ յուրաքանչյուր ամերիկացու համար 2000 դոլար միանվագ վճարներ տրամադրելու վերաբերյալ առաջարկի հետ:

Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չակ Շումերն էլ, իր թվիթերյան էջում գրել է. «Թրամփը պետք է ստորագրի օրինագիծը՝ մարդկանց օգնելու և կառավարության աշխատանքները չդադարեցնելու համար, և մենք ուրախ ենք, որ ավելի շատ օգնություն ենք փոխանցելու ամերիկացիներին»: