ԱՄՆ նախագահի թվիթերյան օգտահաշիվը Բայդենին կփոխանցվի առանց հետևորդների

15:34 • 23.12.20

ԱՄՆ նախագահի թվիթերյան պաշտոնական օգտահաշիվը կփոխանցվի նորընտիր նախագահ Ջո Բայդենին, սակայն առանց հետևորդների։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ սոցիալական ցանցի ղեկավարությանը հղումով:

Նշվում է՝ 2016 թվականին փոխանցումը կատարվել էր հետևորդներով։

Հավելվում է, որ նույնը տեղի կունենա նաև Սպիտակ տան թվիթերյան պաշտոնական օգտահաշիվի պարագայում:

Այս պահի դրությամբ ԱՄՆ նախագահի էջին բաժանորդագրված է ավելի քան 33 մլն մարդ, իսկ Սպիտակ տան էջին՝ 26 միլիոն։ Բացի այդ՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգտահաշիվն ունի ավելի քան 88․5 միլիոն հետևորդ: