Կորոնավիրուսի տարածման պատճառով Խորվաթիայում տեղաշարժը սահմանափակվել է. ТАСС

04:14 • 23.12.20

Խորվաթիայում կորոնավիրուսի տարածման պատճառով նոր սահմանափակումներ են ուժի մեջ մտել, այդ թվում՝ երկրի տարբեր շրջանների միջև հաղորդակցության արգելքը, հաղորդում է ТАСС-ը:

Դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 8-ը սահմանված պատժամիջոցները սահմանում են հանրային հավաքների անցկացումը մինչև 10 մարդու մասնակցության դեպքում, Սուրբ Ծնդդյան տոնի առթիվ մատուցվող հոգևոր արարողությունների անցկացում ոչ ավելի, քան 25 մարդու մասնակցությամբ, էլեկտրոնային անցաթղթերի ներդրում: Այս ընթացքում քաղաքացիներին խորհուրդ է տրվում արձակուրդ ձևակերպել:

Երկրի տարածքում տեղաշարժի սահմանափակումները չեն վերաբերում լրագրողներին, դիվանագետներին, տրանսպորտային, մատակարարման, առողջապահության, կոմունալ, արտակարգ իրավիճակների և այլ ոլորտների աշխատակիցներին, ինչպես նաև աշխատանքից տուն և հակառակ ուղղությամբ ուղևորվող անձանց:

Խորվաթիայում մինչև այժմ կորոնավիրուսով վարակման 197 323 դեպք է գրանցվել, 3 328 վարակակիր մահացել է, 178 880-ը՝ ապաքինվել: