ՄԻԵԴ-ի կայքը կիբեռհարձակման է ենթարկվել թուրք ընդդիմադիր առաջնորդ մասին դատավճռի հրապարակումից հետո

23:14 • 23.12.20

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայքը կիբեռհարձակման է ենթարկվել թուրք ընդդիմադիր առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին ազատ արձակելու մասին դատավճռի հրապարակումից ժամեր անց:

Ինչպես հայտնում է Ahval News-ը՝ հղում անելով ստրասբուրգյան դատարանի խոսնակին, խոշորածավալ հարձակման հետևանքով տվյալներ չեն կորել, պարզապես համակարգը ժամանակավորապես չի գործել:

«Դեկտեմբերի 22-ին «Դեմիրթաշն՝ ընդդեմ Թուրքիայի» գործով որոշման հրապարակումից հետո ՄԻԵԴ-ի կայքը լայնածավալ կիբեռհարձակման է ենթարկվել»,- ասվում է դատարանի հաղորդագրության մեջ:

Նախօրեին ՄԻԵԴ-ը վճռել էր, որ Դեմիրթաշի՝ 4 տարի բանտում գտնվելու հանգամանքը խախտում է նրա իրավունքները հինգ տարբեր կետերով, այդ թվում՝ խոսքի ազատության իրավունքը:

Ազգերի ժողովրդավարություն քրդամետ կուսակցության (HDP) նախկին ղեկավար Սելահաթին Դեմիրթաշին ձերբակալել են 2016 թվականի նոյեմբերին՝ ահաբեկչական ներգրավվածության շուրջ մի քանի մեղադրանքներով, որոնց համագումարում նրան կարող է սպառնալ մինչև 140 տարվա ազատազրկում:

Աղբյուրը նշում է, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դատավճռի հրապարակումից հետո հորդորել է Թուրքիային կատարել դատարանի որոշումն ու կալանքից ազատ արձակել Դեմիրթաշին: