Ֆրանսիան մեղմացրել է բեռնափոխադրումների արգելքը, որի պատճառով Բրիտանիայի հետ սահմանին հազարավոր բեռնատարների կուտակումներ էին տեղի ունեցել
Ֆրանսիան համաձայնել է թույլատրել Մեծ Բրիտանիայից եկող բեռնափոխադրումների իրականացումն ու ուղևորների մուտքը, որոնց կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք ունի:
Ինչպես հայտնում է Forbes-ը, Ֆրանսիան այսպիսով մեղմացրել է երկօրյա մուտքի արգելքը Բրիտանիայից, որտեղ կորոնավիրուսի նոր՝ արագ տարածվող տեսակ է հայտնաբերվել: Արգելքի պատճառով հազարավոր բեռնատարներ են կանգնած մնացել սահմանին:
Հաղորդվում է, որ Անգլիական նեղուցի (Լա Մանշ) երկայնքով կանգնած բեռնատարներն արդեն սկսել են մտնել ֆրանսիական Կալե նավահանգիստ:
Վերջին տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 2,1 մլ-ը, մահվան դեքերինը՝ 68 հազարը: Վերջին մեկ օրում Անգլիայում արձանագրվել է վարակման 36 804 դեպք: Թագավորությունը վեցերորդն է ողջ աշխարհում վարակման ցուցանիշով: Ի դեպ, Ֆրանսիան հինգերորդն է, այստեղ համաճարակի ողջ ընթացքում արձանագրվել է վարակման ավելի քան 2,4 մլն դեպք, մահվան՝ ավելի քան 61 հազար:










