Եվրոպական ներդրումային բանկը Վրաստանին 100 միլիոն եվրո է հատկացրել երկրի առողջապահական համակարգի արդիականցման համար

10:22 • 23.12.20

Եվրոպական ներդրումային բանկը (European Investment Bank) 100 միլիոն եվրո վարկ կտրամադրի Վրաստանում առողջապահական առանցքային ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման, նոր բժշկական անձնակազմի վերապատրաստման, ինչպես նաև երկրի առողջապահական համակարգի համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորման համար COVID-19-ի համավարակի ընթացքում, գրում է Эхо Кавказа-ն:

Նշվում է՝ վարկը Վրաստանի կառավարությանը հնարավորություն կտա արդիականացնել երկրի յոթ խոշոր հիվանդանոցները, այդ թվում՝ Կենտրոնական հանրապետական հիվանդանոցը, Մանկական ինֆեկցիոն հիվանդանոցը, Լիսի հիվանդանոցը, Ռուխի գյուղի հիվանդանոցը, Բաթումիի հանրապետական հիվանդանոցը, Թբիլիսիի համալսարանական կլինիկան և Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցը: