Իսրայելի խորհրդարանը գալիք տարվա բյուջեն չհաստատելու պատճառով արձակվել է, կկայանան արտահերթ ընտրություններ
Իսրայելի խորհրդարանը գալիք տարվա պետական բյուջեն հաստատելու ժամկետը լրանալու պատճառով ավտոմատ արձակվել է. երկրում 2021 թ. մարտի 23-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք կրկին ընտրությունների ենք գնում: Ծանր շրջան է սպասվում»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակն ու փակել վերջին նստաշրջանները:
Իսրայելի օրենսդրության համաձայն՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուն կշարունակի պաշտոնավարել մինչև գալիք ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք նոր կառավարության երդմնակալությունը:
Վերջին երկու տարում Իսրայելում արդեն խորհրդարանական 4-րդ արտահերթ ընտրություններն են անցկացվում: Գործող կառավարությունը երդում էր տվել այս տարվա մայիսին:










