Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ
15։43
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ընդունվեց կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշումը:
Ըստ այդ որոշման՝ ծառայողական ավտոկայանատեղի վճարի կազմակերպման իրավունքը տեղական վճարի դիմաց հանձնված է որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի, որը կարող է սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն իրավունք չունի ավտոկայանատեղից օգտվողից գանձելու վճար:
ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել համայնքի ղեկավարին` ավագանու որոշմամբ իրենց կողմից նշված տարածքում ավտոկայանատեղ նախատեսելու համար և վճարել ամսական կամ տարեկան տեղական վճար ամբողջ ավտոկայանատեղի տարածքի համար:
Նշենք, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի տեղական վճարների դրույքաչափերը հաստատելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
15:20
Ընդմիջումից հետո վերսկսվեց ավագանու նիստը: Քաղաքապետ Մարությանը տեղեկացրեց՝ հանձնարարել է ցուցակագրել քաղաքապետարանի այն աշխատակիցները, որոնք պատերազմին մասնակցել են, որպեսզի պարգևավճար ստանան:
«Քաղաքապետի տեղակալ Սեգեյ Ներսիսյանին հանձնարարել եմ ճշգրտել և ցուցակագրել, որպեսզի քաղաքապետարանաի այն աշխատակիցները, որոնք պատերազմին մասնակցել են պարգևավճար ստանան մեր կողմից»,-ասաց Հայկ Մարությանը:
12։12
Կես ժամ ընդմիջումից հետո Երևանի ավագանու նիստն սկսվեց: Նշենք, որ նիստը նախատեսված ժամին չէր սկսվել քվորում չլինելու պատճառով:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ներկայացրեց, թե ինչու նշված ժամին քվորումը չապահովվեց: «Խմբակցությունում կան COVID-19-ի վարակակիրներ, վարակակիրների հետ կոնտակտ ունեցածներ, բժիշկներ, որոնք այս պահին անհետաձգելի վիրահատություններ ունեն, դասախոսներ, որոնք այս պահին քննություններ են ընդունում կան ավագանու անդամներ, որոնք մանդատը դեռ չեն վերցրել»:
Նշենք, որ այս պահին ավագանու նիստում քննարկվում է Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին նախագիծը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը զեկուցեց, որ ըստ ծրագրի՝ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեն կանխատեսվում է՝ եկամուտների գծով՝ 92,420,288.7 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 100,776,765.5 հազ. դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) 8,356,476.8 հազ. դրամ:
11։53
Երևան քաղաքի ավագանու նիստը՝ ուղիղ: Այսօրվա օրակագում է նաև Ա/Ձ Ռոբերտ Սիմոնյանին ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին նախագիծը:
Նշենք, որ ավագանու նիստի երեկվա նիստում 24 կետանոց օրակարգ էր, որից 12-ը քննարկվեց երեկ, մնացածը պետք է քննարկվի այսօր:









