Կորոնավիրուսով վարակված Մակրոնի առողջական վիճակը սկսել է բարելավվել
Անցյալ հինգշաբթի օրվանից կորոնավիրուսով վարակված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առողջությունը բարելավման նշաններ է ցույց տալիս: Այս մասին տեղեկացնում է France Press-ը` հղում տալով Ելիսեյան պալատին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ֆրանսիայի ղեկավարի առողջության մասին այլ տեղեկություններ դեռևս չեն տրամադրվում:
Նախորդ մի քանի օրերին Ելիսեյան պալատը հայտնում էր, որ Մակրոնի վիճակը կայուն է:
Դեկտեմբերի 17-ին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով: Նա ինքնամեկուսացել է Վերսալի Lanterne նստավայրում և շարունակում է աշխատել հեռակա կարգով: Անցյալ ուրբաթ Մակրոնը Twitter- ի իր էջում տեսանյութ էր տեղադրել, որում ասում էր, որ ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, բայց ունի հոգնածություն, գլխացավ և չոր հազ:










