Մոսկվայում մինչ այժմ կորոնավիրուսից ավելի քան 10 600 մարդ է մահացել. ТАСС

00:54 • 23.12.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 73 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը Մոսկվայում հասել է 10 613-ի:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 750 934 դեպք է գրանցվել, 577 544 վարակակիր ապաքինվել է:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: