«Շարունակելու ենք մեր նստացույցը, իսկ վաղը շրջափակելու ենք Կառավարության շենքը»․ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Հանրապետության հրապարակում են (տեսանյութ)

16:34 • 23.12.20

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները հանրահավաք են անում Հանրապետության հրապարակում։ 

Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Նշենք, որ տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։