«Սերտ կապեր ունի Իրանի հետ». ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի կենտրոնական բանկի նկատմամբ

11:49 • 23.12.20

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի կենտրոնական բանկի դեմ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից:

Այս առնչությամբ նախարարության մեկնաբանության մեջ բացատրվում է, որ նման միջոցառումներն ձեռնարկվել են այն բանի համար, որ Սիրիայի կենտրոնական բանկը «սերտ կապեր ունի Իրանի հետ, ինչպես նաև այն կառավարության եկամուտներն ավելացնելու և սիրիական արժույթը պահպանելու ուղղությամբ Դամասկոսի ջանքերի բաղկացուցիչ մասն է»:

Նշենք՝ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև սիրիական ինն ընկերություններ: