Երևան քաղաքի ավագանու նիստը քվորում չունենալու պատճառով կես ժամով ընդմիջվեց

11:19 • 23.12.20

Երևան քաղաքի ավագանու նիստը քվորում չունենալու պատճառով կես ժամ ընդմիջվեց:  

«Հուսամ՝ կես ժամից քվորում կունենանք»,-ասաց քաղաքապետ Հայկ Մարությանն ու դուրս եկավ ընդմիջման:

Նշենք, որ ավագանու նիստի երեկվա նիստում  24 կետանոց օրակարգ էր, որից 12-ը քննարկվեց երեկ, մնացածը պետք է քննարկվի այսօր:

Այսօրվա օրակագում է նաև Ա/Ձ Ռոբերտ Սիմոնյանին ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին նախագիծը: