Զելենսկին Ալիևին հրավիրել է Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ և հրավիրել այցելել Ուկրաինա: Այս մասին տեղեկացնում է azertag.az կայքը` հղում տալով Զելենսկիի պաշտոնական շնորհավորանքին:
«Ուրախ կլինեմ տեսնել Ձեզ Կիևում պաշտոնական այցով առաջին իսկ հնարավորության դեպքում ՝ շարունակելու մեր անձնական երկխոսությունը Ուկրաինայի և Ադրբեջանի միջև արդիական հարցերի լայն շրջանակի շուրջ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:










