Իտալիայում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 70 000-ը

13:02 • 24.12.20

Իտալիայում COVID-19 կորոնավիրուսով ախտահարվածների շրջանում մահացածների թիվը համավարակի սկզբից ի վեր գերազանցել Է 70 հազարի նշագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 23-ին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Իտալիայի առողջապահության նախարարության տվյալները:

Այսպիսով, Իտալիան դարձել Է հինգերորդ երկիրը, որտեղ մահերի թիվը գերազանցել Է այս նշագիծը. թարմացված տվյալների համաձայն, այն կազմում Է 70 հազար 395:

Բացի այդ, Իտալիայի մահացության ցուցանիշներն ամենաբարձրն են Եվրոպայի երկրների թվում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել Է COVID-19-ից մարդկանց մահվան 553 դեպք, ինչը փոքր-ինչ ցածր Է դեկտեմբերի 22-ի ցուցանիշից (628):

Կորոնավիրուսի նոր դեպքերի օրական ցուցանիշը երկրում կազմել Է 14 հազար 522, ինչը, ընդհակառակը, բարձր Է դեկտեմբերի 22-ի ցուցանիշից (13 հազար 318):

Ընդամենն Իտալիայի հիվանդանոցներում գտնվում Է 24 հազար 546 COVID-19-ով հիվանդ: Ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներ են բերել 216 հիվանդ: Իտալիայում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել Է կորոնավիրուսի ավելի քան 1,9 մլն դեպք: