Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2 միլիոնը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը՝ վերջին 24 ժամում վարակման դեպքերի թիվն ապենինյան երկրում ավելացել է 18 040-ով՝ հասնելով 2 009 317-ի:
Վերջին մեկ օրում ավելի քան 193 000 թեստավորում է կատարվել: Մեկ օրում արձանագրված մահացության դեպքերի թիվը կազմել է 505, իսկ համաճարակի ողջ ընթացքում վիրուսի հետևանքով մահացել է 70 900 մարդ:
Երկրի ողջ տարածքում հինգշաբթի օրվանից ուժի մեջ է մտնում համազգային սուրբծննդյան կարանտինը, որը բնակչության տեղաշարժի զգալի սահմանափակումներ է ենթադրում:










