Ռուսական ուժերը նոր ռազմաբազա են տեղակայել Ռաքքայի մոտակայքում. SOHR

21:36 • 24.12.20

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ռուսական ուժերը Սիրիայում նոր ռազմաբազա են տեղակայել Ռաքքա քաղաքից հյուսիս ընկած Այն Իսա շրջանի Կալտա գյուղում:

Միևնույն ժամանակ նշվում է, որ վերսկսվել են ռազմական բախումները «Սիրիական դեմոկրատական ուժեր» զորամիավորման և թրքամետ խմբավորումների միջև, որոնք հրթիռային հարվածներ են փոխանակել այդ շրջանի երկու գյուղերում:

Սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ ռուսական ուժերը զինտեխնիկա և այլ սարքավորումներ տեղափոխող 22 բեռնատարից բաղկացած շարասյուն են բերել նոր բազայի տարածք: