Մայա Սանդուն ստանձնել է Մոլդովայի նախագահի պաշտոնը (տեսանյութ)

14:16 • 24.12.20

Մայա Սանդուն ստանձնել է Մոլդովայի նախագահի պաշտոնը։ Խորհրդարանի պատգամավորների, Սահմանադրական դատարանի անդամների և օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում նա երդվել է Սահմանադրության վրա։ Միջոցառման հեռարձակումը վարել է Moldova 1 հեռուստաալիքը։

«Երդվում եմ Մոլդովայի Հանրապետության բարգավաճման համար ներդնել իմ բոլոր ուժերն ու ունակությունները, պահպանել երկրի Սահմանադրությունն ու օրենքները, պաշտպանել ժողովրդավարությունը, մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը», - երդման տեքստն ընթերցել է Սանդուն:

Սանդուն նաև կողմ է արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ առանց ժամանակավոր կառավարության ձևավորման։

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ հնարավորությունն են, որ կարող են մաքրել օրենսդիր մարմինը և դուրս գալ փակուղուց։ Գործող խորհրդարանում չկա 51 պատգամավոր, որոնք կաջակցեն ժողովրդական կառավարությանը։ Այլ տարբերակներ չկան»,- ավելի ուշ ասել է Սանդուն։