Սարգիս Հովհաննիսյանը նախագահի հրամանագրով նշանակվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սարգիս Հովհաննիսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ նշանակելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանու-թյան ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Սարգիս Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»,– ասվում է նախագահի հրամանագրում:










